ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կցուցադրվի Արտավազդ Փելեշյանի ամբողջական ֆիլմոգրաֆիան

Կցուցադրվի Արտավազդ Փելեշյանի ամբողջական ֆիլմոգրաֆիան
12.04.2018 | 12:50

Հայկական ազգային կինոակադեմիան Արտավազդ Փելեշյանի կինոյի սիրահարներին հրավիրում է մասնակցել բացառիկ իրադարձության. ապրիլի 12-ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում ժապավենով կցուցադրվի մեծանուն կինոռեժիսորի ամբողջական ֆիլմոգրաֆիան: Ֆիլմերի ցուցադրությունից հետո հեղինակը կպատասխանի հանդիսատեսի և լրոգրողների հարցերին: Հանդիպումը կվարի Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը:

15:00-ի և 17:00-ի սեանսների մուտքն ազատ է, 19:00-ի սեանսի մուտքը՝ հրավիրատոմսով: Հրավիրատոմսերն անվճար են և կարելի է ձեռք բերել Մոսկվա կինոթատրոնի տոմսարկղից հուլիսի 12-ին, ժամը՝ 13:00-ից սկսած:


ԾՐԱԳԻՐ
15:00

Լեռնային պարեկ (1964),
Մարդկանց երկիրը (1966),
Սկիզբը (1967),
Մենք (1969):

17:00
Մեր դարը (1982)

19:00
Բնիկները (1970),
Տարվա եղանակները (1975),
Կյանք (1993),
Վերջը (1994),
Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ:

Դիտվել է՝ 1739

Մեկնաբանություններ